Armenian text to speach

ՀՀ-ում մեկնարկելու է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ում մեկնարկելու է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. իրականացման մանրամասների՝ միջազգային փորձ, իրավական կարգավորումների շրջանակ,առկա մարտահրավերներն ու աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ կազմակերպվել էր երկօրյա աշխատաժողով։

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները, միջազգային և տեղի փորձագետները, շահագրգիռ գերատեսչությունների և ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի ներդրման համատեքստում միջազգային հիմնական չափորոշիչները, Ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հիմնական ուղղությունների, թիրախ խմբերի ընդգրկման, մասնագետների վերապատրաստման գործընթացի, համակարգային ու ճանաչողական սկզբունքների և տեղայնացման հետ առնչվող մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, բացահայտման և անհրաժեշտ ծառայությունների համատեքստում վերջին տարիներին իրականացված աշխատանքների ու ծրագրերին։ Վերջինիս դիտարկմամբ՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի հիմնական նպատակը անձի կողմից կրկին բռնություն գործադրելու կանխումն ու ընտանեկան բռնության ենթարկված անձի պաշտպանության երաշխավորումն է։




Լրահոս