Armenian text to speach

«Բրադերս» հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները «ԲՐԱԴԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, Նոր Երզնկա բնակավայր):

Մասնավորապես՝

  • արտադրամասի մուտքային հատվածի պատի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղի մի հատվածը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




Լրահոս