Armenian text to speach

Արագածոտնի թեմը հրավիրում է պատարագի՝ կալանավորված հոգևորականների, Սամվել Կարապետյանի և մյուսների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել․
«Սիրելի հավատացյալներ,
Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը»։



Լրահոս