«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լիլիթ Մակունցը, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է, ստացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում հայտարարագրված ամենաթանկարժեք նվերը։
Հոկտեմբերի 25-ին Լիլիթ Մակունցը համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում էր ունեցել ամերիկյան Twins Buick GMC ընկերության գլխավոր տնօրեն, գործարար Տիգրան Սաֆարյանի հետ։


Հանդիպման ընթացքում Մակունցին Սաֆարյանը նվիրել է 1 մլն 14 հազար դրամ արժեցող հանրագիտարան՝ 1 Encyclopaedia mundi հրատարակչության, Armenia Aeterna հավաքածուի բացատրական հանրագիտարան առանց հիմնական գրքի։ Armenia Aeterna գիրքը հիմնական գիրքն է, որը պարունակում է 41 կարեւորագույն պատմական փաստաթղթերի ընտրանի, իսկ սեւ կոշտ կազմով գիրքը բացատրական հանրագիտարան է, որը նկարագրում է յուրաքանչյուր փաստաթղթի պատմությունը։ Գրքերը վաճառվում են միայն որպես մեկ ամբողջական հավաքածու, եւ երկու գրքերի ընդհանուր արժեքը կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար»։
Հրապարակումից գրեթե 4 ժամ անց Կառավարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել և կիրականացվեն համապատասխան շտկումներ։
«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


























































































