
Տիտանիկ նավի խորտակման մասին հեռագիրը Նյու Յքրքում 100 հազար դոլարով աճուրդի կհանվի:Բացի այս փաստաթղթից աճուրդի կհանվի եւս 7 փաստաթուղթ: Ինչպես հաղորդել է Sotheby”s աճուրդի տունը՝ հեռագիրը թվագրված է 1912 թվականի ապրիլի 15-ով:Հիշեցնենք, որ նավը 1912-ին ապրիլի 10 Լիվերպուլից ուղեւորվել է Նյու Յորք, ապրիլի 14 բախվել է սառցաբեկորի եւ 2 ժամ ու 40 րոպեի ընթացքում խորտակվել։ Նավում եղել է 2 224 մարդ, տարբեր տվյալների համաձայն` փրկվել է 705-ը։ Հաղորդագրությունում ասված է . “Տիտանիկե-ն այս առավոտյան խորտակվեց”: Հեռագիրը ուղարկվել է White Star Line ընկերության, տնօրեն Բրյուս Իսմեի կողմից, որին էլ նավը պատկանում էր: Ամերիկյան մամուլն Իսմեին ստոր է անվանել, քանի որ նա, գումար տնտեսելու նպատակով, հրաժարվել էր 48 փրկարար նավակներից: Ընկերության տնօրենը քրեական պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել: Փրկվելուց հետո, նա իր ամբողջ կյանքն ապրել է Իռլանդիայում:Առաջին հեռագիրը նյույորքյան գրասենյակ է ուղարկվել ողբերգությունից 11 ժամ անց: