Ժիրինովսկու դեմ դատական հայց է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ոստիկանությունը մտադիր է Քննչական մարմնին հանձնել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության լրագրողուհու դիմումը, ИТАР-ТАСС-ին տեղեկացրել է ՌԴ-ի Ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամլո խոսնակ Անդրեյ Գալիակբերովը: 

Ապրիլի 18-ին Վլադիմիր Ժիրինովսկու և ԶԼՄ-երի ներկայացուցիչների միջև վեճ էր եղել, որի ընթացքում Ժիրինովսկին վիրավորել էր լրագրողուհուն և նրան պաշտպանել փորձող գործընկերներին:

««Ռուսաստանն այսօր» -ի լրագրողի դիմումն ընդունվել և է պաշտոնապես գրանցվել է Տվերսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում: Գործին քննություն կտրվի»,- տեղեկացրել է լրատվական գործակալության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Ժիրինովսկու հետ կոնֆլիկտից հետո հղի լրագրողը տեղափոխվել էր հիվանդանոց: Միջադեպից երկու օր հետո Ժիրինովսկին ներողություն էր խնդրել լրագրողուհուց ուղիղ եթերում: Ժիրինովսկին իր պահվածքը բնութագրել էր այսպես՝ «Ես մի քիչ կոպիտ խոսեցի ու պատասխանեցի աղջկան, որը, պարզվում է, հղի էր»: Նա խոստացել էր, անհրաժեշտության դեպքում, վճարել հիվանդանոցի բոլոր հաշիվները:

Չնայած ներողություններին, լրագրողուհին որոշել է գործը դատարան հասցնել և Ժիրինովսկուն պատասխանատվության կանչել:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս