Armenian text to speach

Բրյուսովի համալսարանը պատրաստվում է մեծ միջոցառման․ ովքե՞ր են հրավիրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում մեծ շուքով կտոնվի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակը։
Համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն արդեն հրավիրատոմսեր է ուղարկել պետական գերատեսչությունում աշխատող պաշտոնյաներին։ Այդ թվում՝ հրավիրված են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միջոցառմանը գնալո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ՝ առայժմ նա ոչինչ չի հայտնել։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը բազմիցս ահազանգ է ստացել համալսարանի դասախոսներից և հրապարակել նրանց բաց նամակը՝ համալսարանում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ։

Բաց նամակը հետևյալ բովանդակությամբ էր․ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ ԼՄ ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, տխրահռչակ* Լևոն Սարգսյանը և ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ոչ պակաս տխրահռչակ*, Դոնարա Ղազարյանը կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում՝ իրենց ապօրինի գործողություններով։

Ակնհայտորեն շրջանցելով ամբիոնի վարիչի կանոնադրությամբ սահմանված պարտականությունները և անտեսելով նրա մասնագիտական դիրքորոշումը` կամայականորեն դասաժամեր են բաշխել այլ դասախոսների, ում մասնագիտական կարողությունները չեն համապատասխանում տվյալ ամբիոնի ուղղվածությանը։ Սա ոչ միայն խաթարում է կրթական գործընթացի բնականոն կազմակերպումը, այլև վտանգում է ուսանողների կրթության որակը։ Համալսարանում տևական ժամանակ ձևավորված անառողջ միջավայրը նոր խնդիրներ է ստեղծում ինչպես աշխատակիցների, այնպես էլ ուսանողների համար։ Դասախոսական կազմի մասնագիտական կարծիքը և ամբիոնի վարիչի կանոնադրությամբ սահմանված պարտականությունները դուրս են մղվում, իսկ որոշումները կայացվում են փակ դռների հետևում՝ անձնական շահերով պայմանավորված։

Բրյուսովի համալսարանը, որը տարիներ շարունակ համարվել է կրթական բարձր մշակույթի օջախ, այժմ վերածվել է ներքին շահարկումների ու կամայականությունների հարթակի։ Իսկ ամենաանհանգստացնողն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ուսումնական տարվա նախաշեմին, երբ ուսանողները սպասում են գիտելիք ստանալու որակյալ ու արդար միջավայրի։ Հասարակության և պետական կառույցների առջև դրված է լուրջ հարց․ մինչև ե՞րբ պիտի համալսարանի ղեկավարները անպատիժ շարունակեն իրենց ապօրինությունները»:

Նանիկ Աղասյան




Լրահոս