Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Հիշեցնենք, որ մինչ այդ Վաչե Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը: