Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը, ասել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել Ղուկասյանի ՔԿՀ֊ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու և տալու մեղադրանքով:

























































































