Armenian text to speach

Քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման և երկկողմ համագործակցության խորացման առաջնահերթությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբուի հետ։

Քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայական քաղաքականության և երկկողմ համագործակցության խորացման առաջնահերթությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բնապանության ոլորտում 2016 թվականից սկսված Հայաստան-Ֆրանսիա արդյունավետ գործընկերությանը, որն իրականացվում է հիմնականում ԵՄ ֆինանսավորմամբ մի շարք ծրագրերի շրջանակում։

Նախարարը բարձր է գնահատել ջրային ռեսուրսների կառավարման պլանների մշակմանն ուղղված համատեղ աշխատանքը, ջրային տվյալների թվայնացման և «Էկոպորտալի» զարգացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները։

Ներկայացրել է «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական գործիքը, որը հնարավորություն է տալիս ուղղել լրացուցիչ միջոցներ կլիմայական ծրագրերին և նպաստել ֆինանսական բեռի նվազեցմանը։

Քննարկել են նաև միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, COP17-ի կազմակերպչական գործընթացում Ֆրանսիայի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը:
Հանդիպումն ավարտվել է պատրաստակամությամբ՝ շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայական մարտահրավերներին համատեղ արձագանքելուն։




Լրահոս