Armenian text to speach

Սրբազան պայքարի մասնակիցներից շատերի խափանման միջոցները փոխվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին ընթանում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներից ոմանց խափանման միջոցը փոխվել է։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը զոհվածի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ տնային կալանքը վերացրեց, կլինի վարչական հսկողություն։

Արման Իսրայելյանը կալանքից կազատվի, նրա հանդեպ կիրառվեց տնային կալանք խափանման միջոցը։

Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց տնային կալանքը և սահմանեց վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։

Դատավորը բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։

Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ ևս կիրառվեց տնային կալանք և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Սակայն Դատարանը Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չփոխեց։ Նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։

Նշենք, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանքը նոյեմբերի 13-ին ևս երեք ամսով երկարացվեց։

Հիշեցնենք, որ այս մարդիկ ձերբակալվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

 




Լրահոս