Armenian text to speach

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Աղձք ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և 22-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը բախվել է գազալցակայանի քարե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։




Լրահոս