Armenian text to speach

Գյումրու քաղաքապետի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրու քաղաքապետի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է։

Նա սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ է՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով։

Փաստաբանը դեռ մանրամասներ չի հայտնում ձերբակալման հանգամանքների մասին։ Քննչական կոմիտեից փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»։

Լրատվամիջոցների տեղեկություններով էլ՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է երկու օր առաջ դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար, նրան Շիրակի մարզի քննչական բաժնի շենքի մոտից դիմակավորված ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս