Armenian text to speach

ԱԱԾ` Վարդան Ղուկասյանի մոտ քննիչներ են մտել․ 3-րդ մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանք առաջադրեցին։

Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել՝ կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն, սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։

Իսկ ահա 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների հետ է կապված։ Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մտան ԱԱԾ շենք ու առաջադրեցին նաև 3-րդ մեղադրանքը։

Քնար Մանուկյան




Լրահոս