Armenian text to speach

Ռուսաստանը շարունակում է հաջողությունները մարտի դաշտում․ Վլադիմիր Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Կուպյանսկ-Ուզլովոյի շուրջ հաջողվել է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 գումարտակ։ Մարտեր են ընթանում Դոնեցկի Կոնստանտինովկայի ներսում։ »,-զինվորականների հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ կասկած չունի, որ ռուս զինվորականները կկատարեն իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

Նա ընդգծել է, որ պատերազմի դաշտում բոլոր խնդիրները լուծված են, և շնորհակալություն է հայտնել հրամանատարին և խմբավորման ողջ անձնակազմին․

«Չեմ կասկածում, որ այն ամենը, ինչի մասին նախկինում խոսել ենք ձեզ հետ, և ինչի մասին այսօր կխոսենք ձեզ հետ, կկատարվի, ինչպես և պայմանավորվել ենք, ինչ խնդիրներ, որ դրել է գլխավոր շտաբը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ունենան վայր դնել զենքը և գերի հանձնվել․ «Քաղաքական ղեկավարություն չկա Ուկրաինայում, դա հանցավոր խմբավորում է։

Բոլորի համար հասկանալի է, որ այդ մարդիկ (Ուկրաինայի իշխանությունները), ոսկե կաթսաների վրա նստած, դժվար թե մտածեն իրենց երկրի ճակատագրի մասին, նրանք դրա ժամանակը չունեն»,- ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։




Լրահոս