Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հայտարարության ընդունումից հետո սահմանված խաղաղության օրակարգի շրջանակներում։
Հավելենք, որ նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կգտնվեն Բաքվում՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Հայաստանի կառավարությունը շուրջ 18 մլն դրամ է հատկացրել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ հանդիպմանը։
























