Գագիկ Բեգլարյանն օրեցօր հարստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում երեկ վերանշանակվել է Գագիկ Բեգլարյանը: Նա համարվում է ամենահարուստ նախարարներից մեկը: Այդ է վկայում նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը:

2012թ. վերջին նրա դրամական միջոցները կազմում էր 278.900.000 դրամ և 92.000 դոլար: 2013թ. Վերջին թիվը որևէ փոփոխության չի ենթարկվել, սակայն 278 մլնն աճելով դարձել է 535.408.000 դրամ:

2013թ. ընթացքում նրա եկամտի աճին հիմնականում նպաստել է գույքը օտարելուց ստացված եկամուտը, աշխատավարձը և ստացված փոխառությունները:

Աշխատանքի վարձատրությունը կազմել է 2 մլն-ից ավել: Գույքն օտարելուց ստացված եկամուտը կազմել է 269.880.000  դրամ իսկ ստացված փոխառությունը 166.000.000 դրամ: Ընդհանուր առմամբ մեկ տարում Բեգլարյանը վաստակել է 273.008.003 դրամ:

Բեգլարյանը հայտարարագրել է նաև 3 բաժնետոմս, որից երկուսը, սակայն հարկային   տարվա վերջում օտարվել են` մեկը 19 մլն, մյուս` 14 մլն դրամով, իսկ մյուսը կազմում է 27 մլն դրամից ավել, որն առկա է հարկային տարվա վերջում:




Լրահոս