Armenian text to speach

Սպարտակ Ղուկասյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրու քաղաքապետի որդին կալանավորվեց։

Հիշեցնենք, կալանքի միջնորդությունը քննել է դատավոր Տաթևիկ Մուրադյանը։

Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանը երեկ ձերբակալվել էր Հակակոռուպցիոն դատարանում հայտարարություն անելու համար։

Նա սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ է՝ հարկադրանքի եղանակով շորթման համար։ Քննչական կոմիտեից փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»։

Արդյունքում ՀՀ Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Սպարտակ Ղուկասյանի կալանավորելու նպատակով, և գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին։ Հիշեցնենք, որ Տաթևիկ Մուրադյանը 2023 թվականի հունվարին ռեզերվային կարգավիճակ է ստացել այն բանից հետո, երբ պետությունը հրաժարվել է առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտից։ Մինչև 2024-ի հունվարի 23-ը Մուրադյանը առանց աշխատելու աշխատավարձ էր ստանում, սակայն հունվարին ԲԴԽ-ն նրան և ռեզերվային կարգավիճակ ունեցող ևս 5 դատավորի առաջարկել է գործուղվել մարզեր և աշխատել՝ առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն։

Քնար Մանուկյան




Լրահոս