Ենթադրվում է, որ Բաքու են մեկնել ԱԽ գրասենյակում ադրբեջանցիների հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցած գործիչները։ Նրանց թվում է մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը, ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի նախկին խոսնակ Արեգ Քոչինյանը, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյան, Նարեկ Մինասյանը, Նարինե Սուլթանյանը։
5 փորձագետներից կազմված խումբը Բաքվում նոյեմբերի 21-22-ը կլոր-սեղան քննարկում կունենան ադրբեջանցի փորձագետների հետ։ Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար Կառավարությունը մոտ 18 մլն դրամ է հատկացրել։
Ինչպես ադրբեջանական զլմ-ներն են գրում․«Այցը կատարվել է ի պատասխան ադրբեջանական պատվիրակության՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած այցի։ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հայտարարության ընդունումից հետո ուրվագծված խաղաղության օրակարգի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստանում մեծ քննադատությունների, մեղադրանքների տեղիք տվեց, քանի որ նրանց թվում էր նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստ»ներկայացող Դիլարա էֆենդիևան։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























