Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Apple-ից պատվիրակություն է Հայաստան գալու. ի՞նչ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-իմիջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։

«‎Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը»,- հայտնում են դեսպանությունից։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս