Armenian text to speach

Իսպանիա-Թուրքիա խաղից հետո Թուրքիայի հավաքականից ավելի քան 300 հազար եվրոյի գողություն են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վերջին տուրում Թուրքիայի ընտրանին հյուրընկալվելիս ոչ-ոքի էր գրանցել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ (2-2)։

Իսպանական Marca պարբերականի համաձայն՝ հավաքականների միջև կայացած խաղից հետո ինչ-որ անձինք գողացել են 200 հազար եվրո արժողությամբ շքեղ ժամացույցներ և մի քանի թանկարժեք մատանիներ՝ յուրաքանչյուրը 60 հազար եվրո արժողությամբ։ Այսինքն՝ վնասը գերազանցել է 300 հազար եվրոն։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան անմիջապես արձագանքել է՝ պաշտոնական բողոք ներկայացնելով իշխանություններին։

Նշվում է, որ տեղական ոստիկանությունը շատ արագ է արձագանքել միջադեպին՝ հայտնաբերելով հանցագործներից մեկին և վերադարձնելով գողացված իրերի մի մասը։




Լրահոս