Մինսկի խումբն իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին, տեղեկացրել են ԵԱՀԿ-ից։
«2025 թվականի սեպտեմբերի 1-ին Նախարարների խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն՝ քայլեր են ձեռնարկվում Մինսկի գործընթացի դադարեցման ուղղությամբ»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները՝ հավելելով, որ այդ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 1-ին։





























