Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, որը դպրոցից տուն էր վերադառնում։ ArmLur.am-ի փոխանցմամբ՝ մեքենան այնուհետև բախվել է քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդին օգնության են հասել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել։ Նրան տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած երեխայի և վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս