Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում ե Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:






























