ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան «շուտով» կկորցնի այն տարածքները, որոնք դեռևս իր վերահսկողության տակ են: Նա այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Նրանք կարճ ժամանակահատվածում կկորցնեն (տարածքներ, որոնք դեռևս չեն կորցրել հակամարտության ընթացքում)։ Նրանք կորցնում են տարածքներ», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով շփման գծում ստեղծված իրավիճակը։





























