
Դեկտեմբերի 12-ին` ժամը 15.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք Գետիկի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնից ապօրինի հատել են 16 լորենի, 8 կաղնի, 2 թխկի և 3 բոխենի:Ոստիկանությունից armlur.am -ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են ապօրինի ծառահատումը կատարած անձանց ինքնությունը: Նրանք հրավիրվել են բաժին:Կատարվում է հետաքննություն: