Armenian text to speach

Աղոթք՝ ապօրինի ազատազրկված հայորդիների համար․ ի՞նչ է տեղի ունենալու Մայր Աթոռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 22-ին` երեկոյան ժամը 19:00, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված` ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:

Նշենք, որ օրերս Գլխավոր Դատախազության դիմաց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի ժամանակ դիմում-նամակ է փոխանցվել Դատախազություն։ Բողոքի մասնակիցները միաբերան պնդում էին, որ և Սրբազան պայքարի մասնակիցները՝ հանձինս Բագրատ Սրբազանի, Լիդյա Մանթաշյանի, Արա Ռոստոմյանի, Արթուր Սարգսյանի, Դավիթ Գալստյանի, Գարիկ Գալեյանի, ինչպես նաև Միքայել Սրբազանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Իգոր Սարգսյանը, Միհրան Մախսուդյանը, Տիգրան Գալստյանը, Anitfake-ի լրագրողներ Վազգեն Սաղաթելյանը և ՆարեկՍամսոնյանը և այլք քաղբանտարկյալներ են և պետք է անհապաղ ազատ արձակվեն։

Բողոքի ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ իրենք տեսակի գոյության պայքար են տանում, քանի որ Հայաստանի գործող իշխանությունը դավաճանել է հայժողովրդին։

Բողոքի ակցիայի մասնակիցները այսօր ներկա են գտնվելու Մայր Աթոռում երեկոյան մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին։

Նանիկ Աղասյան




Լրահոս