ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը մեկնաբանել է Վաշինգտոնի դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագրի վերաբերյալ՝ Կիևի համար վերջնաժամկետ սահմանելով համաձայնագիրը ստորագրելու համար և այլընտրանքային տարբերակ, որի առջև կկանգնի Ուկրաինան, եթե մերժի ծրագիրը։
Ամերիկացի առաջնորդը լրագրող Բրայան Քիլմիդի հետ հարցազրույցում և ավելի ուշ Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ընդունի Վաշինգտոնի կողմից առաջարկված կարգավորման ծրագիրը, և եթե այն չբավարարի Վլադիմիր Զելենսկուն, Կիևը կարող է շարունակել ռազմական գործողությունները։ Նա նաև զգուշացրել է, որ Ուկրաինային սպասվում է ցուրտ ձմեռ՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։
Թրամփը շեշտել է, որ Զելենսկին ոչ մի հաղթաթուղթ չունի, գործարքը պետք է կնքվեր մեկ կամ երկու տարի առաջ, և հիմա Ուկրաինան տարածքներ է կորցնում։
























































































