Armenian text to speach

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Բելտա»-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված  Ուկրաինայի 31 քաղաքացու:

Խոսնակը հայտնել է, որ այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

 




Լրահոս