Նոյեմբերի 22-ին Արմավիրի մարզի Արգինա գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացի Հարություն Ասատրյանի և համագյուղացիների մոտ 28 ոչխար, ևս 15-ը կորած են, իսկ 28-ը՝ վիրավոր։
ArmLur-ը դեպքի վարում է։ Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ գյուղացու խնամքի տակ եղած 208 գլխից զգալի մասը գնված էր պարտքով։ Գյուղացիները հայտնել են, որ նման մեծ վնաս առաջին անգամ է գրանցվում համայնքում։
Դեպքի մասին տեղեկացվել է վարչական ղեկավարին և ոստիկանությանը, իսկ տուժածները սպասում են արձանագրմանը՝ հետագայում օգնության համար դիմելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին։ Գյուղացիները հույս ունեն, որ բազմազավակ ու աշխատասեր ընտանիքը միայնակ չի մնա այս դժվար կացության մեջ։
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ

























