
Տիբեթի հոգեւոր առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ լաման երկուշաբթի օրը Պրահայում ասուլիսի ժամանակ պատասխանել է “Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ինչպես է վերաբերվում քրիստոնեությանը և մասնավորապես, քրիստոնեությունը առաջինն ընդունած հայերին։ “Քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է”, – հայտարարել է Դալայ լաման և հիշատակել մայր Թերեզայի գործունեությունը։ “Իսկապես, հրաշալի է”, – ասել է նա։ “Հայաստա՞ն։ Ես մտածում եմ Ձեզ բավարարող պատասխան տալու համար … պետք է աշխատեմ, փնտրեմ։ Չգիտեմ”, – նշել է Դալայ լաման, որն ասուլիսից հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անունը։