ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհից․
«Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել է 3 օջախով, որից 2-ը հաջողվել է մարել․ երրորդ տեղամասում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր»։






























