Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շրջաններին, հաղորդում է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը
«Օկուպացիոն ուժերի ինքնաթիռները 16 հարված են հասցրել մի քանի տարածքի, այդ թվում՝ Բեքաայի լեռնային Շմեստար շրջանին», – հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավային Լիբանանի մի քանի շրջաններ ենթարկվել են իսրայելական ինքնաթիռների հարձակմանը։




















































































