UFC-ի միջինքաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը արձագանքել է Արման Ծառուկյանի՝ Դեն Հուքերի դեմ տարած վաղաժամ հաղթանակին։
«Ելույթը անհավանական էր, ինչպես և մենք սպասում էինք։ Ես գիտեի, որ Արմանը նրան կհաղթի, բայց ուզում էի սպասել և չխոսել դրա մասին։ Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասում էինք։ Արմանը լավագույնն է, ուստի նա թիվ մեկն է։ Ծառուկյանը իսկական չեմպիոն է, և ես կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն մարտիկներից մեկն է։ Այնպես որ՝ նա պետք է մենամարտի տիտղոսի համար», – ասել է Չիմաևը UFC-ին տված հարցազրույցում։
Ծառուկյանն ու Հուքերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։





























