
Թունիսի ազգային ժողովը երկրի նախագահ է ընտրել Ալ Մունսեֆ Ալ Մարզուկիին: Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նա առաջին նախագահն է նախկին նախագահ Զեյն Բեն Ալիի հրաժարականից հետո:66-ամյա Ալ Մարզուկին հավաքել է ձայների մեծամասնությունը` 153 կողմ եւ 3 դեմ քվեարկության արդյունքով: Քվեարկությանն ընդհանուր 217 անդամներից մասնակցել է 202 պատգամավոր:Հիշեցնենք, որ 2010- վերջին Թունիսում սկսվել էին բողոքի ակցիաները նախագահ Զեյն Բեն Ալիի դեմ, որի մասնակիցները պահանջում էին նախագահի հրաժարականը: 2011թ. Հունվարի 14-ին նախագահ Բեն Ալի փախուստի դիմեց: