Armenian text to speach

Ո՞վ առաջնորդեց նախօրեին Սբ․ Հակոբում Տեր Երվանդի ձեռմաբ մատուցած Պատարագը․ ի՞նչ ուղի է նա անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 23-ին Արարատ մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Պատարագ մատուցեց Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Պատարագն առաջնորդեց Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Տեղեկացնենք, որ Գևորգ Սրբազանը միակ հոգևորականն էր, որ դեմ էր քվեարկել Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա Ասատրյան) կարգալույծ հռչակվելուն։

Գևորգ Սրբազանը սովորել և ավարտել է Մարմարաշենի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև՝ իր ուսումը շարունակել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, ապա՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1999թ․ մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի։ 2000 թվականին նշանակվել է «Գարեգին Ա» գիտական կենտրոնի նյութական պատասխանատու։

Նույն թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքն ըստ Էջմիածնի մատենադարանի ձեռագրերի» թեմայով։ 2001 թվականի հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ վերանվանվելով Գևորգ աբեղա Սարոյան։ 2002-2003 թթ․ սովորել է Ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում։ 2003-2005 թթ․ սովորել է Մեծ Բրիտանիայում Լիձի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության և հովվագիտության բակալավրի աստիճան։ 2005-2006 թթ․ սովորելէ Օքսֆորդի համալսարանում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան։ 2006-2007 թթ․ աշխատել է «Գարեգին Ա» գիտական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն։ 2007 թվականին նշանակվել է Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ, իսկ 2008-2010 թթ․ աշխատել է արդեն որպես տեսուչ։ 2010 թ․պաշտպանել է վարդապետական թեզ «Երվանդ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և նրա առնչությունները լիբերալ բողոքական դպրոցի հետ» թեմայով։ Նույն թվականին ստացելէ մասնավոր վարդապետության աստիճան Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ։ 2010թ․ դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

2011 թ․ նոյեմբերի 6-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքև Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։ 2021 թվականի հունվարին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետկան տնօրինությամբ, Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշանակվել է նորաստեղծ Մասյացոտն թեմի առաջնորդ և առ այս պահ թեմն առաջնորդում է Գևորգ Սրբազանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս