
Այսօր գիշեր`ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Րաֆֆի փողոցի թիվ 19 հասցեում (Արարատ ՍՊԸ գինու գործարան):ԱԻՆ հաղորդմամաբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել`08.15-ին: Այրվել է գործարանի վարչական շենքի տանիքը` մոտ 700 քմ մակերեսով: