Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը նոր հասարակական հիմունքներով խորհրդական ունի՝ Նարինե Կոտիկյանը։

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ով է վարչապետին խորհուրդներ տալու առաքելությունը իրականացնողի պարտականությունները ստանձնել և պարզեցինք, որ Նարինե Կոտիկյանը նախորդ տարի ընդգրկվել է White Page International-ի 2024 թվականի Global 200 Women Power Leaders ցուցակի մեջ որպես առաջնորդ:

Կոտիկյանը Spacetab-ի համահիմնադիրն է և տնօրենը, որը շվեդ-հայկական ծրագրային ապահովման ընկերություն է:
Որպես Founder Institute և Startup Grind գլոբալ ցանցերի ներկայացուցիչ նա ղեկավարել է acceleration ծրագրեր 35-ից ավել երկրներում: Spacetab-ից առաջ նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հայտնի ընկերություններում՝ Monitis, TeamViewer և DevTeam.Space։

Նարինեն Սթենֆորդի համալսարանի նորարարության և ձեռներեցության ղեկավարական ծրագրի շրջանավարտ է, ունի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Երևանի պետական համալսարանում և դասավանդում է Ամերիկյան համալսարանի MBA ծրագրում։

Էմմա Միքայելյան 




Լրահոս