Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կրկին պատարագի էր գնացել. ովքե՞ր էին ուղեկցում նրան Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ`նոյեմբերի 23-ին, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցեց Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցած Պատարագին։ Արարատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ջերմորեն դիմավորել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ողջագուրվել նրա հետ, ապա ուղեկցել Պատարագին։

Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագին են մասնակցել նաև իշխանության այլ անդամներ:

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն հենց առաջին շարքում` Փաշինյանի անմիջապես կողքին կանգնած մասնակցեց ողջ պատարագին:

ՀՀ Էկանոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանn այս անգամ ևս Փաշինյանի հետ պատարագի էին գնացել:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ևս առաջին շարքերում էր:

ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանը, ով պաշտոնանկությունից հետո «գետնի տակ» էր անցել, երեկ ևս Արարատի մարզում էր: ՔՊ վարչության անդամներ Արմեն Խաչատրյանը, Նազենի Բաղդասրյանը, Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները ևս Փաշինյանին էին ուղեկցում: Իսկ մարզպետ Սեդրակ Թևոնյանը Փաշինյանին դիմավորողների առաջին շարքում էր կանգնած:

Տեղեկացնենք, որ Տեր Երվանդ քահանայի ձեռամբ մատուցված պատարագն առաջնորդեց Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հիշեցնենք, որ բոլոր պատարագներին,որոնց մասնակցել է Նիկոլ Փաշինյանը քահանաները խուսափել են նշել Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳարեգին Բ-ի անունը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս