Armenian text to speach

Սևանի բանտի պետի տեղակալի քրեական գործով կոմիտեն որոշում է կայացրել․ խոշոր չափերի փողեր են թաքցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Սևանի բանտի պետի տեղակալի քրեական գործով։

Թոռնիկ Հրաչյայի Գալստյանը, 2017 թվականի օգոստոսի 17-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ ՔԿԾ «Սևան» ՔԿ հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, առնվազն 2021–2024 թթ. ընթացքում իր եղբոր և եղբոր զավակների անվամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերությունում ավանդադրել է փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարներ և յուրաքանչյուր ամիս ստացել ավանդի տոկոսագումարները։

Ավանդադրված գումարները 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել են շուրջ 43.390.000 ՀՀ դրամ։ Թոռնիկ Գալստյանը վերոգրյալ ավանդները և դրանցից ստացված եկամուտները չի հայտարարագրել և թաքցրել է իր 2022, 2023 և 2024 թվականներին ներկայացրած տարեկան հայտարարագրերում, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների չհայտարարագրման:

Քնար Մանուկյան 




Լրահոս