Armenian text to speach

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջnցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը․ ձերբակալվել է մեկ անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն փոշեզանգված՝ 5,44 գրամ քաշով։

Ա․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։




Լրահոս