Հայ մարտիկ Արման Ծառուկյանը Դեն Հուկերին հաղթելու համար UFC-ից ստացել է 50 հազար դոլար բոնուս:
Ավելի վաղ նշվել էր, որ մենամարտի հաղթողը կստանա 300 հազար դոլար մրցանակային գումար, իսկ պարտվողը՝ 100 հազար դոլար:
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի առաջին համարը Դոհայի մրցաշարի գլխավոր մենամարտի 2-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Հուկերին:





























