Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են Ուկրաինայի հարցով Ժնևում կայացած բանակցություններին՝ ԱՄՆ-ի և Կիևի հետ միասին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
«Այս մասնակցությունը ներառում էր Ժնևում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հետ բանակցություններին եվրոպական ինքնիշխան ներկայություն, որը ներառում էր, մասնավորապես, ԵՄ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին», – ասել է նա։

























































































