Բացահայտվել է 281 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
- 17 դեպք՝ խարդախության,
- 13-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
- 11 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
- 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 5 դեպք՝ խուլիգանության,
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
- 3 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել է բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցների մաքսանենգության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





























