Armenian text to speach

Օդանավակայանում հայտնաբերված 53-ամյա կինը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները նոյեմբերի 21-ին` առավոտյան ժամը 6:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Գորիս քաղաքի բնակիչ 53-ամյա կնոջը:

2021 թվականի հունիսի 23-ից նա հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողը ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս