Armenian text to speach

Մահացել է ABBA խմբի երաժիշտ Յան Քլինգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ABBA խմբի երաժիշտ Յան Քլինգը մահացել է 85 տարեկանում, հաղորդում է Aftonbladet-ը՝ հղում անելով նրա որդուն։

«ABBA խմբի երաժիշտ Յան Քլինգը մահացել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Քլինգը հաճախակի համագործակցել է ABBA խմբի հետ. նրա սաքսոֆոնի ու ֆլեյտայի նվագը կարելի է լսել Arrival, Voulez-Vous, Super Trouper և The Visitors ալբոմներում։ Նա նաև նվագել է «Fernando» երգի ֆլեյտայի ներածությունը։

«Նա մնաց ստվերում, բայց ներգրավված էր շատ բաներում», – հրատարակությանը ասել է նրա որդին՝ Մաթիաս Քլինգը։




Լրահոս