Armenian text to speach

Վտանգավոր ռեցեդիվով մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանվում, քան Դավիթ Համբարձումյանի․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ի պատասխան իշխանական թևի ներկայացուցիչների այն հայտարարություններին, իբրև ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, տրամաբանական հարց է ծագում` iսկ ո՞ նց է ստացվում, որ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎՈՎ մեղադրյալի նկատմամբ (թիվ ԵՇԴ/0161/01/16 քրեական գործ) 2003թ. ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատարանի կողմից նշանակվում է անհամեմատ մեղմ պատիժ՝ 4 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նույն հոդվածով դատավոր Ժորա Չիչոյանը հանկարծ «իր ներքին համոզմունքով» որոշում է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում նշանակել։ Այս մասին գրել է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Դե բացատրեք, հասկանանք, ինչպե՞ս կարող է բացառիկ ծանրացնող հանգամանքի՝ վտանգավոր ռեցեդիվի առկայության և մեղմացնող հանգամանքի բացակայության դեպքում անձի նկատմամբ նշանակվել անհամեմատ մեղմ պատիժ, քան Մասիսի պաշտոնապես մոտ 15000 բնակիչների վստահությունը վայելող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ում խնամքին են նաև չորս անչափահաս երեխաները»,-գրել է նա։




Լրահոս