Նիկոլ Փաշինյանն այս պահին աշխատանքային հանդիպում է անցկացնում ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։
«2025 թվականի առաջին օրերին նկատվել է, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ ՀԷՑ-ի ներսում չունեինք նման ստորաբաժանում, որը կարողանար սպասարկել նման ծավալի տվյալներ, և համակարգի սպասարկումը իրականացվում էր արտաքին միջամտության միջոցով՝ ռուսական որոշ ընկերությունների կողմից, որոնք մաս են կազմում “Տաշիր” ընկերությանը։ Նրանք ունեին 40-ից ավելի «դոստուպ» և այդ 40-ից ավելի «դոստուպ» ունեցող անձանցից ոմանք՝ կամ կանխամտածված, կամ այլ պատճառներով ջնջել են ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան»։ Այս մասին հայտարարել է Ռոմանոս Պետրոսյանը։
«Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, ինչը արդեն լրջագույն խախտում է։ Սա 6 կարևորագույն կետերից մեկն է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․




























