Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 45 հազարից մինչև 1,3 մլն դրամ․ ինչ արժե Ամանորյա գիշերը Ծաղկաձորում նշելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամանորը Հայաստանում տարբեր կերպ են տոնում: Շատերը նախընտրում են այն դիմավորել տանը՝ առատ սեղանների շուրջ 12 ղողանջների ներքո, կամ էլ սիրում են մտերիմներով, ընկերներով երեկոն անցկացնել տարբեր ռեստորանային և հյուրանոցային համալիրներում, այդ թվում՝ մայրաքաղաքից հեռու:

ArmLur.am-ը Booking.com կայքում ուսումնասիրել և ձեզ է ներկայացնում, թե Ամանորից մեկ ամիս առաջ ինչպիսի արժեքներով կարող եք ձեռք բերել հուրանոցային համար Ծաղկաձորում։

Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներում բարձրակարգ հանգիստը էժան չարժե։ Օրինակ` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը 2 անձի համար ամենաթանկ հյուրանոցային համարները Ծաղկաձորի Alvina Tsakhkadzor հյուրանոցում արժեն 1 մլն 360 հազար դրամ, որը ներառում է բոլոր ծառայությունները, այդ թվում՝ շոգեբաղնիքը։

Alvina հյուրանոցային համալիրի մեկ սենյականոց ստուդիո-բնակարանն Ամանորին արժե 660 հազար դրամ։

King բնակարանները ամանորյա օրերին արժե 540 հազար դրամ։ Դրանք գտնվում են Ծաղկաձորում: Հասանելի են անվճար մասնավոր կայանատեղի և անվճար Wi-Fi: Հասանելի է նաև տաք լոգարան:

Marrone Hotel Tsaghkadzor հյուրանոցային համալիրում հանգիստը նշված օրերին արժի 450 հազար դրամ։ Այն առաջարկում է անվճար հեծանիվներ, այգի, համատեղ օգտագործման սրահ և տեռաս: Հասանելի են լեռնադահուկային անցագրերի վաճառքի կետ և ուղիղ մուտք դեպի լանջեր, ինչպես նաև բար և խաղատուն: Հյուրերը կարող են օգտվել 24-ժամյա ընդունարանից, օդանավակայանի տրանսֆերային ծառայությունից և համատեղ օգտագործվող խոհանոցից: Հյուրանոցի ողջ տարածքում հասանելի է անվճար Wi-Fi:

Teghenis Resort հանգստյան համալիրը գտնվում է Ծաղկաձորում՝ լեռնադահուկային ճոպանուղուց 250 մետր հեռավորության վրա: Այն առաջարկում է մարզասրահ, սաունա, գոլորշու սենյակ, փակ լողավազան, անվճար մասնավոր կայանատեղի և անվճար բարձր արագությամբ Wi-Fi: Համալիրն ունի նաև ռեստորան-բար, որը մատուցում է համեղ ուտեստներ և ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև ամառային և ձմեռային այգի։ Այստեղ հանգիստն արժե 421 հազար դրամ։

Ամանորյա հանգիստը Ծաղկաձորում նշելու ամենամատչելի տարբերակը անհատական տուն կամ քոթեջներ վարձելն է, որի արժեքը ըստ կայքի սկսվում է 45 հազար դրամից։ Առաջարկվում են նաև հյուրատներ, որտեղ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը մնալը արժե 100-150 հազար դրամ։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս