
Սեքսն ուսանողներին օգնում է լավ սովորել, կարծում են Համբուրգի համալսարանի գիտնականները: Ակտիվ սեռական կյանքով զբաղղվելն օգնում է քննություններին բարձր գնահատականներ ստանալ: Հետազոտության մասնակիցները հարցում են անցկացրել մի քանի տասնյակ ուսանողների շրջանում: Պարզվել է, որ այն ուսանողները, որոնք հազվադեպ են սեքսով զբաղվել, համեմատաբար ցածր գնահատականներ են ստացել: Գիտնականները նշում են, որ սեքսի ժամանակ արտադրվում է կորտիզոլ հորմոն, որը խթանում է նյարդային համակարգը: